‘
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա շրջանցել Անկարային հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչներ մատակարարելու՝ Սենատի սահմանած արգելքը:
«Մենք արդեն 800 մլն դոլար ենք փոխանցել F-35 մատակարարման համար: Չեմ կարծում, որ դա այնպես կլինի, ինչպես ուզում է ԱՄՆ սենատը: Ես հավատում եմ, որ պարոն Թրամփը կկարողանա շրջանցել այդ արգելքը»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ «Թուրքիայի հանդեպ նման սխալ դիրքորոշումը կարող է կորուստ դառնալ ԱՄՆ-ի համար»:
Փոխանցում է Interfax-ը:
‘