‘Ռազմական դատարանը Պոռոշենկոյին դատապարտել է ցմահ ազատազրկման’

3248

Ուրբաթ օրը «Ուկրաինական ժողովրդական տրիբունալը» Լուգանսկում կայացած դատական նիստում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյին ու ևս յոթ մարդու մեղավոր է ճանաչել Դոնբասում ռազմական հանցագործությունների մեջ և հեռակա դատապարտել է ցմահ ազատազրկման:

Ուկրաինական օրենսդրության մեջ «ժողովրդական տրիբունալի» ինստիտուտ նախատեսված չէ, սակայն ինչպես հայտարարել են դատավորները, բոլոր նյութերը կհանձնվեն Ուկրաինայի գերագույն դատարան՝ պաշտոնական դատավճիռ կայացնելու համար, երբ Կիևում իշխանության գան այնպիսի մարդիկ, որոնք կկատարեն Դոնբասի վերաբերյալ Մինսկի պայմանագրերը:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը, մեկնաբանելով «Ուկրաինական ժողովրդական տրիբունալի» որոշումը, հայտարարել է, որ ուկրաինական ուժայինները «բոլորին կբուժեն»:

Ռազմական հանցագործություններում մեղավոր են ճանաչվել նաև Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը, ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պորուբիյը, ՊՆ ղեկավար Ստեպան Պոլտորակը և ԳՇ պետ Վիկտոր Մուժենկոն, ինչպես նաև նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը և գործող վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Նրանք բոլորը նույնպես հեռակա դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գեորգի Ավետիսյանը՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Առաքյալ» Շարմազանովը՝ հայտնի ֆիլմի Մուրադի դերում’