‘
«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ամռանը ամենայն հավանականությամբ կփոխի ակումբը:
«Le Buteur»-ի տեղեկություններով, ալժիրցու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Աղբյուրը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկայանա այս շաբաթ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 75 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ «քաղաքայիններին» մնացել է միայն համաձայնեցնել տրանսֆերը Մահրեզի գործակալի հետ:
Մահրեզը «Լեսթերում» է հանդես գալիս 2014 թվականից:
‘