‘Ագուերոն դժգոհ է Սամպաոլիի խոսքերից’

1711

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է Աշխարհի առաջնության խմբային փուլում Խորվաթիայի ընտրանուց կրած պարտությունը (0:3):

Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ասել էր, որ ֆուտբոլիստները չկարողացան հարմարվել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին:

«Սամպաոլին կարող է ասել այն, ինչ ուզում է: Իրականությունն այն է, որ մենք շատ հիասթափված ու զայրացած ենք: Այժմ մեր ճակատագիրը մրցակիցների ձեռքերում է»,- հարձակվողի խոսքն է մեջբերում Ole-ն:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Ռեալը» նոր դարպասապահ ունի’
Հաջորդ հոդվածը‘«Գնում եմ մեռնելու». Մեսսիի երկրպագուն երկտող է թողել ու անհետացել Արգենտինայի պարտությունից հետո’