‘«Գնում եմ մեռնելու». Մեսսիի երկրպագուն երկտող է թողել ու անհետացել Արգենտինայի պարտությունից հետո’

1785

Դինու Ալեքսը՝ Լիոնել Մեսսիի հնդիկ երկրպագուն, ԱԱ-2018-ի 2-րդ տուրում արգենտինացիների՝ Խորվաթիայից կրած 0-3 հաշվով պարտությունից հետո երկտող է թողել ու անհետացել: Այս մասին հաղորդում է Times of India-ն:

«Այս աշխարհում ինձ այլևս ոչինչ պետք չէ: Գնում եմ մեռնելու: Ոչ ոք իմ մահվան համար պատասխանատվություն չի կրում»,- ասված է 30-ամյա երկրպագուի երկտողում:

Արտակարգ իրավիճակների ծառայությունները ստուգում են երկրպագուի տան մոտով հոսող Մինաչիլ գետի (Հնդակաստան, Կերալա նահանգ) շրջակայքը, բայց առայժմ ապարդյուն:

Հարազատներից մեկի խոսքով՝ Ալեքսը ինտրովերտ է ու քիչ ընկերներ ունի: Նա հետևել է բոլոր կարևոր խաղերին ու Մեսսիի հավատարիմ երկրպագու է: Նրա օրագրում հետևյալ գրությունն են գտել. «Մեսսի, ես հանուն քեզ եմ ապրում: Սպասում եմ, երբ ես գլխավերևումդ պահելու գավաթը»:

Նախորդ հոդվածը‘Ագուերոն դժգոհ է Սամպաոլիի խոսքերից’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ 2018-ը կարող է ռեկորդ սահմանել 11 մետրանոցների թվով’