‘Paris Grand Chess Tour․ Լևոն Արոնյանն անհաջող ավարտեց արագ շախմատի առաջնությունը’

1865

Փարիզում ավարտվեց Grand Chess Tour-ի արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը:

Ընդհանուր առմամբ մրցաշարը բաղկացած էր 9 տուրից: Յուրաքանչյուր խաղային օր մասնակիցները խաղում էին 3 պարտիա: Հաղթանակի համար տրվում էր 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր:

Մինչ այսօրվա պարտիաներն Արոնյանն հաջող էր հանդես եկել ու պայքարում էր հաղթողի կոչման համար, սակայն 7-9-րդ տուրերում վերջինս 2 պարտություն կրեց և մեկ անգամ էլ ոչ-ոքի խաղաց:

7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: 8-րդ ու 9-րդ տուրերում զիջեց Ֆաբիանո Կարուանային ու Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Այսպիսով, մեր գրոսմայստերը 18 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնակակնները: Հաղթող ճանաչվեց Ուեսլի Սոն:

Հարկ է նշել, որ ամերիկացի շախմատիստը հաղթող էր ճանաչվել նաև վերջերս Բելգիայում կայացած Grand Chess Tour-ի արագ շախմատ մրցաշարում:

Հիշեցնենք, որ վաղվանից սկսած մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն կայծակնային շախմատում, որը բաղկացած է 18 տուրից: 

Նախորդ հոդվածը‘«Շիրակ»-ը խոշոր տուգանքի է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Բելգիայի հավաքականը ջախջախեց Թունիսի ընտրանուն (տեսանյութ)’