‘
Բրիտանական BBC-ի ֆուտբոլային մեկնաբանին քնեցրել են եւ կողոպտել մոսկովյան տաքսիում, հաղորդում է «Интерфакс»-ը։
Մոսկվայի ոստիկանությունում դիմում է ստացվել Մեծ Բրիտանիայի քաղաքացուց անձնական իրեր եւ գումար կորցնելու մասին։
Տուժողը նշել է, որ հուլիսի 5-ի գիշերը տաքսու մեջ իրենց սուրճ են հյուրասիրել։ Խմելուց հետո նա կորցրել է գիտակցությունը կամ քնել է, իսկ արթնանալուց հետո եղել է փողոցում, առանց գումարի, հեռախոսի եւ անձնական իրերի։ Վնասը կազմել է մոտ հազար ֆունտ ստերլինգ։
‘