‘Բրազիլիայի հավաքականին Ռիո դե Ժանեյրոյում ընդամենը 30 երկրպագու է դիմավորել’

1540

Բրազիլիայի հավաքականը Մունդիալ-2018-ի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո Ռիո դե Ժանեյրո է ժամանել, որտեղ հարավամերիկացիներին 30 մարդ է դիմավորել:

Ֆուտբոլիստներից երկրպագուներին են մոտեցել միայն կիսապաշտպաններ Դուգլաս Կոստան և Ֆիլիպե Կոուտինյոն:

Նրանց, ինչպես և թիմի գլխավոր մարզիչ Տիտեին, երկրպագուները ջերմ են ողջունել:

Նեյմարը, ով ևս պետք է ազգային թիմի հետ ժամաներ Ռիո, ուղևորների շարքում չի նկատվել:

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» խոշոր տրանսֆերը ձգձգվում է’
Հաջորդ հոդվածը‘Սոլսբերիի մերձակայքում թունավորված կինը մահացել է’