‘Սոլսբերիի մերձակայքում թունավորված կինը մահացել է’

2124

44-ամյա Դոն Սթերջեսը, որը հունիսի 30-ին  Սոլսբերիի մերձակա Էյմսբերի քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել «Նովիչոկ» նյարդակաթվածահորղ նյութով թունավորումից հետո, մահացել է:

Ոստիկանությունը սպանության վերաբերյալ գործ է հարուցել և տեղեկացրել է, որ դիահերձումն ավելի ուշ կարվի:

Սթերջեսի ընկերը՝ 45-ամյա Չառլի Ռոուլին, որը ևս թունավոր նյութի չափաբաժին է ստացել, նույնպես ծայրահեղ ծանր վիճակում է, հայտնել են Սքոթլանդ-Յարդից:

Հետաքննությամբ զբաղվում է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոուլին և Սթերջեսը նյարդակաթվածահարող նյութի ազդեցությանն են ենթարկվել, երբ ձեռք են տվել ինչ-որ առարկայի: Նրանք նույն ախտանշաններն են ունեցել, ինչ ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան՝ չորս ամիս առաջ Սոլսբերիում «Նովիչոկով» թունավորումից հետո:

Ոստիկանությունում կարծում են, որ Ռոուլին և Սթերջեսը չէին կարող մահափորձի օբյեկտ լինել: Հավանաբար՝ նրանք նյարդակաթվածահարող նյութի հետ շփման մեջ են մտել պատահաբար:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականին Ռիո դե Ժանեյրոյում ընդամենը 30 երկրպագու է դիմավորել’
Հաջորդ հոդվածը‘Հարի Քեյնը` «Ռեալի» դիտակետում’