‘Թաիլանդ. Քարանձավից դուրս է բերվել չորս երեխա’

2413

Թաիլանդի հյուսիսում հեղեղված քարանձավում երկու շաբաթ անցկացրած անչափահասների խմբից չորս հոգի դուրս են բերվել, հաղորդել է փրկարարական գործողության ղեկավարը:

Նրա խոսքով՝ բոլոր չորս փրկվածները լավ վիճակում են, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և կվերսկսեն երկուշաբթի: «Մենք կշարունակենք փրկարարական գործողությունը, երբ պատրաստ լինենք դրան: Իսկ դա շուտ կլինի, մենք պետք է լիցքավորենք թթվածնի բոլոր բալոնները և ստուգենք բոլոր համակարգերի աշխատանքը»,- ասել է գործողության ղեկավարը մամլո ասուլիսում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ որոշվել է արագացնել փրկարարական աշխատանքները՝ քարանձավի հեղեղվելու վտանգի առակայության պատճառով:

Փրկարարական գործողությանը մասնակցում են 90 ջրասուզորդներ, որոնցից 40-ը Թաիլանդի քաղաքացիներ են:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանի բանտից գրած հոդվածը կոռուպցիայի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի պաշտոնակալությանը ՌԴ պատվիրակությունը գլխավորել է Դմիտրի Մեդվեդևը’