‘
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսն այն կարծիքին է, որ Մեսուտ Օզիլի ժամանակն ազգային ընտրանու կազմում ավարտված է:
«Ֆուտբոլը ֆուտբոլ է, քաղաքականությունը՝ քաղաքականություն: Վերջին տարիներին Օզիլը հիանալի հանդես էր գալիս Գերմանիայի հավաքականում: Սակայն այս կես տարվա ընթացքում նա այլևս ցույց չի տալիս այն բարձր կարգը, ինչ 4 տարի առաջ, երբ Գերմանիան դարձավ աշխարհի չեմպիոն:
Կարծում եմ, որ նրա ժամանակը հավաքականում ավարտված է: Գերմանիայում բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, և եթե մեկն այլևս չի կարողանում իր նախկին խաղամակարդակը ցույց տալ, ապա պետք է երիտասարդներին հնարավորություն տալ»,- Մաթեուսի խոքերն է մեջբերում Bild-ը:
Նշենք, որ երեկ Օզիլը պաշտոնապես հայտարարեց, որ հեռանում է Գերմանիայի հավաքականից:
‘