‘
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համաձայնել է գլխավորել «Միլանը», հայտնում է Football Italia-ն։
Լեոնարդոն, որը մոտակայում ղեկավար պաշտոն է զբաղեցնելու միլանյան ակումբում, արդեն բանակցել է իտալացու հետ։ Սակայն աղբյուրը նշում է, որ վերջնական համաձայնության գալու համար մի քանի ամիս է հարկավոր, քանի որ Կոնտեն «Չելսիի» հետ ունի դեռ չլուծված իրավաբանական հարցեր։
«Միլանն» այժմ գլխավորում է Ջենարո Գատուզոն, որն առաջիկայում հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։
‘