‘«Չելսին» բանակցություններ է վարում Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահի հետ’

1084

Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռոբերտ Գրինը կարող է համալրել Լոնդոնի «Չելսիի» շարքերը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

38-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Հադդերսֆիլդ Թաունը», որի հետ պայմանագիրն ավարտվել է նախորդ մրցաշրջանի վերջում: Ներկայումս Գրինի հետ բանակցություններ է վարում «Չելսին»՝ առաջարկելով կարճաժամկետ պայմանագիր: Կապույտների այդպիսի կադրային որոշումը կապված է նրա հետ, որ թիմի կազմում բավականաչափ անգլիացի խաղացողներ չկան: Նոր մրցաշրջանում Գրինը պետք է դառնա «Չելսիի» 3-րդ դարպասապահը:

Իր կարիերայի ընթացքում Գրինը խաղացել է «Նորվիչ Սիթիում», «Վեսթ Հեմ Յունայթեդում», «Քուինզ Փարք Ռեյնջերսում» ու «Լիդզ Յունայթեդում»: 2005-2012 թվականներին հրավիրվել է Անգլիայի հավաքական:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» դիտարկում է Կավանիին ձեռք բերելու հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘Սանե. «Մահրեզը գերազանց խաղացող է ու իսկապես լավ մարդ»’