‘Սանե. «Մահրեզը գերազանց խաղացող է ու իսկապես լավ մարդ»’

1098

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն մեկնաբանել է կիսապաշտպան Ռիադ Մահրեզի տեղափոխությունը «քաղաքայինների» կազմ:

«Ուրախ եմ, որ նա այստեղ է: Ամեն անգամ, երբ նա «Լեսթերում» խաղալիս գնդակ էր ստանում, մտածում էի. «Խնդրում եմ, ոչինչ չմտածես»:

Նա գերազանց խաղացող է ու իսկապես լավ մարդ: Նրան այդ մասին չեմ կարող ասել, որովհետև դա նրան ավելի ուժեղ կդարձնի ու նա կազմում իմ տեղը կզբաղեցնի:

Մեր կազմում շատ ուժեղ խաղացողներ կան, որոնք կարող են հանդես գալ նույն դիրքում: Դա օգնում է թիմին ու իսկապես կարևոր բան է: Գիտենք՝ Պրեմիեր լիգան որքան կարևոր է, ստիպված ես 3 օրը մեկ խաղալ: Եթե ամբողջ մրցաշրջանին խաղում ես, վերջում իսկապես դժվար է լինում»,- Սանեի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» բանակցություններ է վարում Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Տուխելը դիմել է գիշերային ակումբների սեփականատերերի օգնությանը’