‘Կլոպ. «Սալահի նկատմամբ Ռամոսի արարքը դաժան էր ու անխիղճ»’

1314

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկու ամիս անց մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի խաղը: Երկար դադարից հետո գերմանացին համաձայնվել է պատասխանել կոպիտ խաղի մասին հարցին:

«Կրկի՞ն պետք է այդ թեման բացենք: Դե լավ: Մրցավարը պետք է ավելի խիստ դատեր: Եթե այդ ժամանակ VAR-ն օգտագործվեր, Ռամոսի` Սալահին հասցրած վնասվածքի դրվագը կվերանայեին: Չեմ կարծում թե նման իրավիճակ նորից կլինի: Օրինակ` արմունկով հարվածել մրցակցի դարպասապահին, հետո ըմբշամարտի հնարքով տապալել նրանց լավագույն ռմբարկուին և վերջում հաղթել խաղը: Այդպիսին էր եզրափակչի սյուժեն:

Խաղից հետո Ռամոսը շատ բաներ ասաց, որոնք ինձ դուր չեկան: Մարդկային տեսանկյունից նրա արձագանքն ինձ հոգեհարազատ չէ: Նա ասաց, որ դա նորմալ է, իսկ ես կարծում եմ, որ աննորմալ է»,- գերմանացու խոսքն է մեջբերում goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘4 ակումբ պայքարում է «Լիվերպուլի» հարձակվողի համար’
Հաջորդ հոդվածը‘Ազարը կարող է դառնալ «Չելսի»-ի ավագ’