‘Մոուրինյոն դժգոհ է «Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությունից’

1320

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է մնացել ակումբի ղեկավարությունից: Այս մասին հաղորդում է Tribalfootball-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին դժգոհ է, քանի «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ այդքան էլ ակտիվ չի գործում: Բացի այդ Մոուրինյոն մտահոգված է այն փաստից, որ ակումբը չի ցանկանում թանկարժեք տրանսֆերներ իրականացնել:

Նշվում է, որ 55-ամյա մարզիչը ցանկանում է վաճառել թիմի պաշտպան Մարկոս Ռոխոյի տրանսֆերն ու գոյացած գումարով թիմ հրավիրել «Լեսթեր»-ի պաշտպան Հարի Մագուայերին:

Նախորդ հոդվածը‘Ազարը կարող է դառնալ «Չելսի»-ի ավագ’
Հաջորդ հոդվածը‘Կլոպը կխաղա Վայդենֆելլերի հրաժեշտի խաղին’