‘Կլոպը կխաղա Վայդենֆելլերի հրաժեշտի խաղին’

1215

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է իր մասնակցությունը Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելլերի հրաժեշտի խաղին:

37-ամյա Վայդենֆելլերը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 2017/18 մրցաշրջանի վերջում: Նա 349 խաղ է անցկացրել գերմանական ակումբում, որոնց մասնակցել է 16 մրցաշրջանի ընթացքում: Դրանցի 7-ում թիմի մարզիչը եղել է Կլոպը:

Վայդենֆելլերի հրաժեշտի խաղը կկայանա «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում սեպտեմբերի 7-ին: Կլոպից բացի իրենց մասնակցությունը հաստատել են նաև Միխայել Բալլակը, Տորստեն Ֆրինգսը, Կևին Գրոսսկրոյցը, Դեդեն ու Մարսիո Ամորոզոն:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն դժգոհ է «Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությունից’
Հաջորդ հոդվածը‘Չեխ. «Մտադիր եմ պայքարել «Արսենալում» հիմնական տեղի համար»’