‘Չեխ. «Մտադիր եմ պայքարել «Արսենալում» հիմնական տեղի համար»’

1185

«Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը հայտնել է, որ մտադիր չէ հեռանալ լոնդոնյան ակումբից ու հիմնական տեղի համար պայքարելու է Բերնդ Լենոյի հետ:

«Ամենասկզբից ասել եմ, որ ծրագրում եմ պայքարել հիմնական կազմում լինելու համար, ես հարգում եմ պայմանագրային պարտավորությունները, եթե միայն ակումբի ղեկավարությունն ինձ չասի, որ իմ ծառայությունների կարիքը չի զգում:

Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ, որ պատրաստ լինեմ դաշտ դուրս գալուն, երբ այդպիսի հնարավորություն լինի: Ուզում եմ թիմի հիմնական դարպասապահը լինել, բոլոր խաղացողներն ինձ աջակցում են: Կարծում եմ՝ դա հիանալի է:

Թիմի ցանկացած նորեկ, այդ թվում Լենոն, նոր պայմաններին հարմարվելու կարիք ունի: Նա համառորեն աշխատում է մարզումների ժամանակ: Վստահ եմ, որ նա նույն ձգտումներն ունի, ինչ՝ ես: Տեսնենք՝ վերջում ինչ կստացվի»,- Չեխի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Կլոպը կխաղա Վայդենֆելլերի հրաժեշտի խաղին’
Հաջորդ հոդվածը‘Տուխել. «Ես երբեք չեմ բանակցել «Արսենալի» հետ»’