‘
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը նոր պաշտպաններ ձեռք չի բերի:
«Այս ամառ մենք պաշտպաններ չենք գնի: Դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ջոզեֆ Գոմեսը, խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում, այնպիսի հատկանիշների է տիրապետում, որ դուք չեք գտնի և ոչ մի տրանսֆերային շուկայում: Այնպես որ ներկայումս մենք կարիք չունենք նոր պաշտպանների: Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է 12 օր, շատ բան կարող է դեռ պատահել: Հիմա ես ասում եմ ոչ, սակայն վաղը իմ պատասխանը կարող է փոխվել»,- 51-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
‘