‘Սենատորը դրվատել է Թրամփին՝ Ռուսաստանի հանդեպ խիստ դիրքորոշման համար’

1802

Հանարապետական կուսակցությունից ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը դրվատել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար:

«Արժանին մատուցենք նախագահ Թրամփին Ռուսաստանի հանդեպ Օբամայից ավելի կոշտ դիրքորոշման համար: Բանակ Ուկրաինայում, դիվանագետների արտաքսում, առավել կոշտ պատժամիջոցներ, քան Օբամայի օրոք էր»,- Fox News-ին տված հարցազրույցում նշել է սենատորը:

Գրեմը նաև ընդգծել է, որ «հարյուր տոկոսով» կպաշտպանի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, քանի որ ներկայիս սահմանափակումները, նրա կարծիքով՝ անարդյունավետ են:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երեկոյան կանձրեւի’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոյի դժգոհությունները կարող են ճգնաժամի հասցնել’