‘
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիքթաշին», վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Հոլանդիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Վիլլեմ II» ակումբ:
Հոլանդական ակումբը մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վարձակալությունը նախատեսված է 2018-19թթ. մրցաշրջանի համար:
28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «7» համարի մարզահագուստով:
‘