‘
Կառավարության այսօր նիտում գործադիրը Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը: Կառավարության փոխանցմամբ, ԿԸՀ-ն նիստ կգումարի և 30-40-օրյա ժամկետում կնշանակի ընտրությունների օրը:
«Այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության և արդարության առումով: Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը:
Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ընտրակեղծարարների խմբերը որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի՝ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը:
Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է»,- նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյան:
‘