‘
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծնողները ստանում են ֆուտբոլիստի՝ գովազդներից ստացած հասույթի 85 տոկոսը, տեղեկացնում է Folha de Sao Paulo-ն:
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին գովազդներում նկարահանվելու շնորհիվ ստացել է 20 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, նա չի կառավարում 13 հովանավորներից ստացած գումարները: Ստացված հասույթի 85 տոկոսը ստանում է NR Sport ընկերությունը, որը ղեկավարում է Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանթոսը:
Այդ ընկերության հետ կապ ունի նաեւ Նեյմարի մայրը, իսկ ֆուտբոլիստը ստանում է 15 տոկոսը: Եկամուտները բաժանելու վերաբերյալ այդպիսի որոշում նրա ծնողները կայացրել են 2006 թվականին, երբ ֆուտբոլիստը 14 տարեկան էր:
‘