‘Դոնալդ Թրամփը մեղավոր չէ’

1865

ԱՄՆ նախագահը ոչնչում մեղավոր չէ. Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենի խոստովանությունից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ ոչ մի հիմք չկա իրավաբանի ասածը պրոյեկտելու պետության ղեկավարի վրա:

«Նախագահն ինքն է բազմիցս ասել. ինքը ոչ մի վատ բան չի արել: Նրա դեմ որևէ մեղադրանք չի հարուցվել: Այն փաստը, որ Մայքլ Քոենը խոստովանական ցուցմունք է տվել, չի նշանակում, որ դա որևէ կերպ ստվեր է գցում նախագահի վրա»,- հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը:

Բայց արդյո՞ք այդպես է:

Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել է, որ խախտել է 2016 թ. նախագահական ընտրապայքարի ֆինանսավորման նորմերը, մասնավորապես՝ լռելու համար վճարել է այն կանանց, ովքեր հայտարարել են, թե ինտիմ կապեր են ունեցել նախագահական պաշտոնին հավակնող Թրամփի հետ:

Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թրամփը ճշտում է կատարել՝ թե վճարումները կատարվել են իր անձնական միջոցներից:

«Ես ամեն ինչ իմացել եմ ավելի ուշ, հասկացել եմ ավելի ուշ: Բայց դուք պետք է իմանաք. գումարը չի վերցվել ընտրապայքարի հաշվից, դա կարևոր է: Այդ գումարը ես ինքն եմ տվել»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ էր Լևանդովսկին ցանկանում հեռանալ «Բավարիա»-ից’
Հաջորդ հոդվածը‘Տեղեկատվական պատերազմներ. Զգոն եղեք, ստուգեք ցանկացած տեղեկություն’