‘
New York Times-ում հրապարակված անանուն հոդվածի հեղինակը, որում ասվում է, թե Թրամփի աշխատակազմի մի մասը փաստացի սաբոտաժի է ենթարկում նախագահի որոշումների մի մասը, հավանաբար՝ պահպանողական հայացքներ ունեցող տղամարդ է: Այսպիսի գնահատական է Twitter-ում տվել WikiLeaks-ը:
Նա պարզաբանում է, որ այդ եզրակացությունն արվել է այն բառերի վերլուծության հիման վրա, որ օգտագործել է հեղինակը հոդվածը գրելիս: WikiLeaks-ի կարծիքով՝ 58 % հավանականությամբ՝ խոսքը տարեց մարդու մասին է: Հավանականությունը, որ գրողը պահպանողական է, գնահատվում է 92 %: Կազմակերպությունում կարծում են, որ 66-87 %-ի հավանականությամբ՝ հոդվածի հեղինակը տղամարդ է:
WikiLeaks-ում այդ առնչությամբ անանուն տեղեկատվություն տարածողներին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել լեզվաբանական քննության միջոցով իրենց ինքնության բացահայտումը դժվարացնող տեխնիկային:
Թրամփի աշխատակազմի աշխատակիցները հիմնականում մեծ տարիքի հանրապետականներ են: Իսկ Հանրապետական կուսակցությունն ավանդաբար պահպանողական հայացքների կրող է:
Փոխանցում է tass.ru-ն:
‘