‘Դե Բրույնե. Առաջատար ակումբներում շատ մեծ է ճնշումը ֆուտբոլիստների վրա’

950

Հաջողակ լինելու գործոնը կարեւոր է ամենաբարձր մակարդակի վրա նվաճումներ ունենալու համար, ասել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն՝ խոսելով իր կարիերայի մասին:

«Երբ հանդես էի գալիս «Չելսիում», տեսնում էի ֆուտբոլի հակառակ կողմը: Այդ պատճառով էլ բարդ չէր ինձ համոզել տեղափոխվել «Վոլֆսբուրգ» եւ մշտական պրակտիկա ունենալ: Գերմանիայում ամեն ինչ գերազանց էր: Ես զգում էի, որ որեւէ մեկին ապացուցելու բան չունեմ:

Երբ երիտասարդ ես, ցանկանում ես ցուցադրել անհատական որակներ, իսկ որոշ ժամանակ հետո առաջին տեղ է դուրս գալիս թիմային հաջողությունը:

Առաջատար ակումբներում շատ մեծ է ճնշումը ֆուտբոլիստների վրա, բայց ես կարողանում եմ հաղթահարել դա»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015-ին 76 միլիոն եվրոյով «Վոլֆսբուրգից»:

Նախորդ հոդվածը‘Պուտինը հանդիպել է Թրամփի խորհրդականի հետ’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները կայցելեն տարածաշրջան. Արմենպրես’