‘
Վաղը Երևան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Ազատությանը» փոխանցել է, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարներ Զոհրաբ Մնացականյանի և Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ:
Նշվում է, որ հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
‘