‘
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդը», եթե անգլիական ակումբը չնվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր, հաղորդում է Tuttosport-ը:
25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու լուրջ մտադրություն ունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»: Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Անգլիայի առաջնության 28 տուրից հետո նորվեգացի Սուլշերի ղեկավարած թիմը 55 միավորով 5-րդ տեղում է:
‘