‘
«Արսենալ»-ը հետաքրքրված է Բելգիայի հավաքականի ու չինական «Դալյան Իֆան»-ի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի ծառայություններով, տեղեկացնում է Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը մտադիր է բելգիացուն հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշվում է, որ 25-ամյա խաղացողը Ունայի Էմերիի թիմը համալրելու համար պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման:
Կարասկոն չինական ակումբում 27 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 8 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:
‘