‘
«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը մրցաշրջանի ավարտին, տեղեկացնում է Tuttosport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, իտալացի մասնագետի թուրինյան ակումբում մնալու հավանականությունը 25 տոկոսից էլ քիչ է: «Ծեր սինյորա»-ի ղեկավարությունը նրան փոխարինելու 4 թեկնածու է դիտարկում. Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Զինեդին Զիդանն ու Անտոնիո Կոնտեն (երկուսն էլ ազատ գործակալ):
Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուս»-ը վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:2 հաշվով զիջել է Մադրիդի «Ատլետիկո»-ին:
‘