‘
«Լոս-Անջելես Գելաքսի»-ին իր նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի արձանն է բացել, որը տեղի է ունեցել ՄԼՍ-ի մեկնարկային խաղում:
Հատկանշական է, որ իր պատմության մեջ առաջին անգամ է ամերիկյան ակումբը նման պատվի արժանացնում իր խաղացողին:
Հիշեցնենք, որ առաջնության առաջին խաղում ամերիկյան թիմը հաղթել է «Չիկագո Ֆայր»-ին, իսկ հաղթական գնդակը 80-րդ րոպեին խփել է Զլատան Իբրահիմովիչը:
Հավելենք, որ Բեքհեմը «Լոս-Անջելես Գելաքսի»-ի կազմում ՄԼՍ-ի չեմպիոն է դարձել 2011 և 2012 թվականներին:
‘