‘Մադրիդի «Ռեալ»-ը Ռամոսին փոխարինողին գտել է «Տոտենհեմ»-ում’

737

«Տոտենհեմ»-ի պաշտպան Դավիսոն Սանչեսը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, կոլումբիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: «Սերուցքայիններ»-ը նրան ցանկանում են հրավիրել՝ որպես Սերխիո Ռամոսի ապագա փոխարինողի:

Նշվում է, որ բանակցությունների առաջին փուլը կարող է սկսել ամռանը:

22-ամյա պաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում 1 գոլ ու նույնքան գոլային փոխանցում է կատարել:

Նախորդ հոդվածը‘Tuttosport. «Յուվենթուս»-ն Ալեգրիին փոխարինելու 4 թեկնածու ունի’
Հաջորդ հոդվածը‘Ցերեկը սպասվում են տեղումներ’