‘Պերեսը նոր գլխավոր մարզիչ է փնտրում’

836

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին, ամենայն հավանականությամբ, կլքի Մադրիդը մրցաշրջանի ավարտից հետո:

«Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նոր գլխավոր մարզիչ է փնտրում թիմի համար: Ըստ calciomercato-ի` Պերեսը դիտարկում է երկու անուն: Հիմնական հավակնորդները Մասիմիլիանո Ալեգրին է և արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ալգերին չի պատրաստվում լքել Ա Սերիան ու թուրինյան ակումբից հետո գլխավորելու է «Ինտերը»:

Եթե այս երկու թեկնածուներից ոչ ոք չգլխավորի «Ռեալը», ապա Պերեսը ընտրություն կկատարի Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովի և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի միջև:

Նախորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերերի 100-րդ տիտղոսը’
Հաջորդ հոդվածը‘Հ1. Քոչարյանն ու Ջհանգիրյանը ընդդեմ Ալումյանի եւ Իսագուլյանի’