‘
Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդումն անդրադառնում է մարտի 1-ի քննությանը:
Հաղորդման հյուրերն են գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին Փաստահավաք խմբի անդամ, ԱԺ «ԻՔ» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Իրադարձությունների քոչարյանական թեզը «պաշտպանելու» էին եկել Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ու մինչեւ 2008 թվականը Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Վերջինիս մասին, ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկած իր զեկուցագրում հիշատակում է նաեւ Հայաստանում ԱՄՆ նախկին փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը: 2008թ. մարտի 10-ին Պետքարտուղարություն ուղարկած հեռագրում փոխդեսպանը պատմում է իր եւ Իսագուլյանի հանդիպման մասին, որտեղ գրում է, որ Իսագուլյանը խոստովանել է, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական գործողությունն արտոնել էր Ռոբերտ Քոչարյանը: Փենինգթոնը հեռագրում նշել է, թե Քոչարյանն այնքան վստահ է եղել գործողության հաջողությանը, որ անգամ մտադիր է եղել Ծաղկաձոր այցելել:
‘