‘
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է չորս փաստաթուղթ, որոնք քննադատում են Կրեմլի քաղաքականությունը:
Կոնգրեսականները Պուտինի վրա են դրել Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը, նաև ԱՄՆ կառավարությանն արգելել են, իրավաբանորեն կամ փաստացի՝ Ղրիմը համարել ռուսաստանյան:
Առաջին փաստաթուղթը այն բանաձևն է, որը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության մեղավորներին և արդարացի հետաքննություն անցկացնել այդ գործով: Փաստաթղթով ԱՄՆ կառավարությանը կոչ է արվում Նեմցովի սպանության և դրա պատվիրատուների պատասխանատվության հարցը բարձրացնել Ռուսաստանի իշխանությունների հետ բոլոր բանակցություններում:
Երկրորդ փաստաթուղթը՝ «Ղրիմի անեքսիան չճանաչելու վերաբերյալ» ք, ընդամենը երկու էջից է բաղկացած և ԱՄՆ պետական մարմիններին արգելում է որևէ գործողություն ձեռնարկել կամ օգնություն ցուցաբերել, որոնք կենթադրեն Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունը:
Երրորդ օրինագիծը վերաբերում է «Վլադիմիր Պուտինի նկատմամբ թափանցիկությանը», որը, օրինագծի հեղինակների կարծիքով՝ կպատասխանի ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի միջամտության վերաբերյալ հարցին: Փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը կարող է տվյալներ հավաքել Պուտինի և նրա մերձավորների ակտիվների մասին: Պալատի անդամներն առաջարկել են պարտավորեցնել ԱՄՆ ազգային հետախուզությանը և ֆինանսների նախարարին՝ զեկույց պատրաստել Ռուսաստանի նախագահի ֆինանսական դրության վերաբերյալ, որը նրանք պետք է ներկայացնեն 180 օրվա ընթացքում:
Եվս մի օրինագիծ՝ Kremlin Act-ը, ԱՄՆ ազգային հետախուզությունից պահանջում է պատրաստել երեք զեկույց, որոնք գնահատական կպարունակեն Ռուսաստանի քաղաքական ղեկավարության ծրագրերի վերաբերյալ:
Փոխանցում է BBC-ն:
‘