‘Ապամոնտաժում են Օպերայի շրջակայքի սրճարանները․ իրավիճակը լարված է. ՀԺ’

1756

Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները։ «Հայկական Ժամանակ»-ը հայտնում է, որ այս պահին ապամոնտաժում են Ատլանտիկ սրճարանի մի մասը:

Ապամոնտաժման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Իրավիճակը լարված է։ Տեղում են նաեւ մեծ թվով ոստիկաններ։ Տեղում է նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են, որ օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. «Հրապարակ» — որտեղ «փաստերը», պարտադիր չէ, որ համընկնեն իրականության հետ’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ. Զինվորը մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը’