‘
«Լիվերպուլ»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը մտադիր է թիմ հրավիրել 26-ամյա ֆուտբոլիստին, ով ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Կապտանռնագույններ»-ն իսպանացուն դիտարկում են որպես Ալբայի պահեստային տարբերակ:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մորենոն մերսիսայդցիների կազմում մասնակցել է 5 հանդիպման, սակայն արդյունավետությամբ աչքի չի ընկել:
‘