‘
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին կոչ է արել միանալ միջազգային հանրությանը՝ Վենեսուելայի ժողովրդին օգնելու համար:
«ԱՄՆ-ը սնունդ և դեղորայք է ուղարկում՝ Վենեսուելայի ժողովրդին օգնելու համար: Փոխանակ միջուկային ռմբարկուներ և հատուկ ուժեր ուղարկելու, որ օգնեք կոռումպացված բռնապետին, Ռուսաստանը պետք է աշխատի միջազգային հանրության հետ՝ Վենեսուելայի ժողովրդին օգնելու համար»,- Twitter-ում գրել է Բոլթոնը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի, որ թշնամական արտասահմանյան ռազմական տերությունները խանգարեն «դեմոկրատիայի, անվտանգության և իրավունքի գերակայության այն նվաճումներին, որոնք առկա են արևմտյան կիսգնդում»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘