‘Վենեսուելան դատապատել է Կոլումբիայի կողմից իր դիվանագետների իրավունքների խախտումը’

1139

Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է կոլումբիական իրավապահ մարմինների գործողությունները, որոնք Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել են Վենեսուելայի ԱԳՆ երեք աշխատակիցների և նրանց մոտից առգրավել անձնագրերն ու փողը: Համապատասխան փատաթուղթը տարածել է Բոլիվարիական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Վենեսուելայի իշխանությունները որոշել են «վճռական բողոք հայտնել Կոլումբիայի իշխանությունների կողմից պաշտոնատար անձանց նկատմամբ կատարված հարձակման առնչությամբ»: «Վենեսուելան պահանջում է, որ Կոլումբիան անհապաղ, առանց որևէ նախապայմանի, վերադարձնի առգրավված իրերը»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ El Tiempo թերթը հաղորդել էր, որ Կոլումբիայի իրավապահ մարմինները մայրաքաղաքի օդանավակայանում ձերբակալել են վենեսուելացի մի զինվորականի, որը նաև Բոլիվարիական Հանրապետության ԱԳՆ աշխատակից է, և նրան ուղեկցող երկու անձանց: Նրանց մոտ հայտնաբերվել է 20 անձնագիր և ավելի քան 35 հազար դոլար գումար: Վենեսուելացիները ձերբակալվել են հինգ ժամով, ինչից հետո թռել են Բոգոտայից, սակայն առգրավված անձնագրերն ու գումարը չեն վերադարձվել:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դեմոկրատները պահանջել են ներկայացնել Մյուլլերի ամբողջական զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘2008, մարտի 20. Քոչարյանը հայտնում է, որ արգելել է վերահաշվարկի ընթացքում դադարեցնել հանրահավաքը’