‘
Գեղանկարչության գողացված ստեղծագործությունների հանրահայտ «որսորդ», հոլանդացի Արթուր Բրանդը գտել է 20 տարի առաջ գողացված Պիկասոյի կտավը:
Բրանդը, որին անվանում են արվեստի աշխարհի Հնդկացի Ջոնս, պատմել է, որ այդ դիմանկարը երկար տարիներ Նիդեռլանդների քրեական աշխարհում ձեռքից ձեռք է անցել՝ մինչև 1999 թ. առևանգվել է սաուդցի շեյխի զբոսանավից:
«Կնոջ դիմանկարը (Դորա Մաառ)» Պիկասոն նկարել է 1938 թ.: Այժմ այն գնահատվում է 25 մլն եվրո:
Դորա Մաառը յոթ տարի եղել է Պիկասոյի սիրուհին ու մուսան: Դիմանկարը Պիկասոյի տանն է եղել մինչև նկարչի մահը 1973 թ.:
Բրանդի խոսքով՝ կտավը ծառայել է որպես գրավ՝ թմրանյութի և զենքի առևտրի հետ կապված տարբեր հանցավոր գործարքներում:
Փոխանցում է BBC-ն:
‘