‘
Սիրիայի հյուսիսում քրդական վարչակազմը կոչ է արել միջազգային տրիբունալ ստեղծել՝ «Իսլամական պետություն» խմբավորման հազարավոր անդամների դատելու համար:
Վարչակազմի անդամներից մեկը՝ Աբդուլ Քարիմ Օմարը, BBC-ին հաղորդել է, որ անհրաժեշտ է որոշում կայացնել՝ ինչպես վարվել ԻՊ-ի հազարավոր անդամների հետ, որոնք հայտնվել են քրդերի մոտ Սիրիայի արևելքում ջիհադականների վերջին պատվարը՝ Բագուզը ոչնչացնելուց հետո:
Քրդերի մոտ գերի ընկած գրոհայիններից առնվազն հազարը օտարերկրացիներ են, որոնք կռվել են ԻՊ-ի շարքերում: Կամավորները գրեթե 50 երկրների քաղաքացիներ են: Այդ պետություններից շատերն այժմ հրաժարվում են ընդունել իրենց քաղաքացիներին՝ մտավախություն ունենալով, որ նրանք կարող են սպառնալիք հանդիսանալ երկրի անվտանգությանը:
Այս տարեսկզբից Սիրիայի դեմոկրատական ուժերը Սիրիայից և այլ երկրներից գերի են վերցրել ավելի քան հինգ հազար ջիհադականների: Նրանք պահվում են բանտերում և ճամբարներում, իսկ նրանց կանայք ու երեխաները՝ հատուկ կազմակերպված կենտրոններում:
Փոխանցում է BBC-ն:
‘