‘
Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկել է այսօր՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին: Սկզբում հանդիպումն ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ՝ ընդլանված կազմով:
Ապա տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ մոտ երկու ժամանոց առանձնազրույց:
Հետո հանդիպումը շարունակվել է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով կողմերն ու միջնորդները դեռ հանդես չեն եկել հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ:
‘