‘Դեմբելեն վերսկսել է մարզումները’

836

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն շարունակում է վերականգնվել վնասվածքից:

Marca-ն հաղորդում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները կատալոնական թիմի ընդհանուր խմբում, սակայն դեռևս մարզվում է սահմանափակումներով: Այսօր Ուսմանը նախ մարզվել է ընդհանուր խմբում, ապա անհատական ծրագրով: 

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն որոշել է ռիսկի չդիմել և Դեմբելեին չընդգրկել «Աթլետիկոյի» հետ շաբաթ կայանալիք հանդիպման հայտացուցակում:

Վալվերդեն ցանկանում է, որ Դեմբելեն մարզավիճակ հավաքի նախքան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանի ցուցումով գործ է հարուցվել նրա մերձավորներից մեկի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը. Tert ‘