‘Պոռոշենկոն համաձայնել է անալիզներ հանձնել’

993

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած թեկնածու Վլադիմիր Զելենսկին իր մրցակից, երկրի գործող նախագահ Պետրո Պոռոշենկոյին առաջարկել է բաց բանավեճ անցկացնել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում:

Զելենսկին պահանջել է, որ բոլոր հեռուստաալիքներն իրավունք ունենան հեռարձակելու բանավեճը ուղիղ եթերում, իսկ իրենք՝ թեկնածուները, բժշկական փորձաքննություն անցնեն՝ ապացուցելու համար, որ իրենց  մեջ «թմրամոլներ ու հարբեցողներ չկան»: «Երկրին առողջ նախագահ է պետք»,- ասել էր Զելենսկին իր տեսաուղերձում:

Պոռոշենկոն պատասխանել է, որ թեպետ դա չի համապատասխանում Ուկրաինայի ընտրական օրենսդրությանը, այնուհանդերձ՝ ինքն ընդունում է մարտահրավերը:  «Մարզադաշտ՝ թող լինի մարզադաշտ»,- գրել է նա իր Twitter-ում:

Պոռոշենկոյի նախընտրական շտաբում հայտարարել են, որ նախագահը պատրաստ է նաև անալիզներ հանձնել ալկոհոլի և թմրանյութերի գործածման առնչությամբ: «Դեբատներին նախապատրաստվելու շրջանականերում Պյոտր Պոռոշենկոն վաղը ժամը 09.00 սպասում է Վլադիմիր Զելենսկուն նրա իսկ ընտրած «Օլիմպիական» մարզադաշտի բուժկետում՝ անհրաժեշտ անալիզները հանձնելու համար»,- հինգշաբթի տեղեկացրել է Պոռոշենկոյի արտահաստիքային խորհրդականը:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Հայտնի է, թե որքան է նախորդ տարի «Լիվերպուլը» վճարել գործակալներին’
Հաջորդ հոդվածը‘Ստերլինգը դպրոցականների համար Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի 550 տոմս է գնել’