‘ԿԸՀ. Թեկնածուներն իրենք պետք է հոգան մարզադաշտում դեբատներ կազմակերպելու ծախսերը’

1061

Ուկրաինայում նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկու և Պյոտր Պոռոշենկոյի «մարզադաշտային դեբատները» երկրորդ փուլից առաջ են որպես նախընտրական քարոզչություն, ուստի չեն վճարվում պետական բյուջեից: Այդ մասին մամուլին տեղեկացրել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Ռադչենկոն:

Նա պարզաբանել է, որ ավանդական նախընտրական հեռուստաբանավեճերը կարգավորվում են «Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին» օրենքի 62 հոդվածով: Այն սահմանում է նախընտրական հեռուստաբանավեճերի անցկացման  գործընթացն ու ժամկետները, որոնք հեռարձակվում են Հանրային հեռուստաալիքով և վճարվում պետական բյուջեից:

Մինչդեռ մարզադաշտում դեբատներն ընկնում են 58 հոդվածի տակ՝ ինչպես բանավեճերը և մամուլի ասուլիսները: Նման միջոցառումները պետք է վճարվեն թեկնածուների նախընտրական հիմնադրամներից:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ստերլինգը դպրոցականների համար Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի 550 տոմս է գնել’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկին Տիմոշենկոյին առաջարկել է դեբատներում ստանձնել արբիտրի դերը’