‘Զելենսկին Տիմոշենկոյին առաջարկել է դեբատներում ստանձնել արբիտրի դերը’

1131

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար, «Ժողովրդի ծառան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վլադիմիր Զելենսկին երկրորդ փուլ չանցած Յուլյա Տիմոշենկոյին առաջարկել է իր մրցակից Պյոտր Պոռոշենկոյի հետ բանավեճում ստանձնել արբիտրի դերը:

«Կաշառքից, սադրանքներից, վարչական ճնշումներից խուսափելու համար մենք առաջարկում ենք անկախ արբիտր և դեբատները վարող նշանակել Յուլյա Տիմոշենկոյին: Դուք երրորդ տեղն եք զբաղեցրել առաջին փուլում և չեք սատարում թեկնածուներից ոչ մեկին: Կարո՞ղ եք դառնալ դեբատներում ազնիվ կանոնների և հավասար հնարավորությունների երաշխավորը», -Տիմոշենկոյին է դիմել Զելենսկին՝ նշելով, որ նրանից պատասխան է սպասում 24 ժամվա ընթացքում, փոխանցել է ТАСС-ը:

«Մենք հոլովակը տեսել ենք, դեռ մտածելու ժամանակ ունենք»,- ասել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:

«Դեբատները շոու չեն: Ես կարծում եմ՝ նման թեթևամիտ առաջարկը անհարգալի վերաբերմունք է Յուլյա Տիմոշենկոյի քաղաքականության հանդեպ, որը երրորդ տեղն է զբաղեցրել ընտրություններում, անհարգալի վերաբերմունք է նրա ընտրողների հանդեպ»,- հայտարարել է Պոռոշենկոն:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ. Թեկնածուներն իրենք պետք է հոգան մարզադաշտում դեբատներ կազմակերպելու ծախսերը’
Հաջորդ հոդվածը‘Թերեզա Մեյը կրկին ԵՄ-ից խնդրել է Brexit-ը հետաձգել մինչև հունիսի 30-ը’