‘
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից խնդրել է Brexit-ի ժամկետը տեղափոխել 2019 թ. հունիսի 30-ը, այսօր հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Վարչապետը համապատասխան խնդրանքով նամակն ուղարկել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:
Նամակում, որի պատճենը տարածել են բրիտանացի լրագրողները, Մեյը հերթական անգամ հայտարարում է, որ Brexit-ի լավագույն տարբերակը ԵՄ-ից դուրս գալն է պայմանագրով: Նա նշել է, որ այս ամբողջ ընթացքում բրիտանական խորհրդարանն այդպես էլ չկարողացավ որոշել, թե Brexit-ի որ տարբերակն է իրեն ձեռնտու:
Մեյը մարտի 20-ին արդեն Բրյուսելին խնդրել էր Brexit-ը մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30:
Փոխանցում է Interfax-ը:
‘