‘WikiLeaks-ի հիմնադրին վտարում են Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից’

1218

Ջուլիան Ասանժին Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կվտարեն մի քանի օրից կամ նույնիսկ մի քանի ժամից, տեղեկացրել է WikiLeaks կայքը Twitter-ում:

«Էկվադորի պետքարտուղարության բարձրաստիճան աղբյուրը WikiLeaks-ին տեղեկացրել է, որ Ջուլիան Ասանժը կվտարվի առաջիկա մի քանի ժամերին կամ օրերին՝ որպես պատրվակ օգտագործելով  INA Papers-ի օֆշորային սկանդալը, և արդեն Մեծ Բրիտանիայի հետ պայմանավորվածություն կա նրան կալանավորելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

INA Papers-ի փաստաթղթերի փաթեթը հրապարակվել է փետրվարին: Պնդում է արվում, որ դրանցում ուրվագծվում են  Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի եղբոր ստեղծած INA Investment ընկերության՝ օֆշորի գործողությունները: Մորենոյին կարող է սպառնալ իմպիչմենտ:

WikiLeaks-ի հաղորդման համաձայն՝ Ասանժի փաստաբանն այս շաբաթ հերքել է իր հաճախորդի առնչությունն այդ փաստաթղթերի հրապարակմանը:

2018 թ. Ասանժը հայտարարել էր, որ Էկվադորը ջանում է իրեն վտարել Բրիտանիայում իր դեսպանատնից, և որ այդ երկրի նախագահ Լենին Մորենոն արդեն որոշել է, որ Ջուլիան Ասանժը զրկվելու է ապաստարանից:

Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան է ստացել 2012 թ.: Նա իրավունք չունի լքելու դեսպանատան տարածքը, քանի որ անմիջապես կձերբակալվի բրիտանական ոստիկանության կողմից:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԽ նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին’
Հաջորդ հոդվածը‘Ամենատարածված անունները Ռուսաստանում’