‘«Բարսելոնան» ցմահ պայմանագիր կառաջարկի Մեսսիին’

943

«Բարսելոնան» կսկսի բանակցություններ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ցմահ պայմանագիր կնքելու հարցով։ Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։

«Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ։ Նա դեռ երիտասարդ է եւ դեռ երկու տարի ունի գործող պայմանագրով։ Նա միշտ կատարելագործվում եւ զարգանում է։ Ես հավատում եմ, որ նա դեռ երկար տարիներ հանդես կգա։ Առաջիկա ամիսներին մենք կբանակցենք նրա հետ, որպեսզի նա կարիերայի մնացած տարիներն էլ անցկացնի «Բարսելոնայում»։  

Մեսսին մեկ ակումբի խաղացող է։ Նա ավելին է անում մեզ համար, քան խաղադաշտում հանդես գալը։ Նրա հարաբերությունները «Բարսելոնայի» հետ կլինեն հավերժ։ Մենք ցանկանում ենք, որ նա միշտ լինի «Բարսելոնայում»՝ խաղացողի կարգավիճակում կամ այլ պաշտոնում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, խփել 42 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Ամենաբարձր վարձատրվող մարզիչները. երեքից երկուսը ներկա գործազուրկ են’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Մանչինին՝ Իտալիայի լավագույն մարզիչ’