‘ «Տոտենհեմը» ամենամեծ շահույթն է ունեցել’

942

Լոնդոնի «Տոտենհեմը» անգլիական Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի առաջատարն է շահույթի ցուցանիշով։ Ակումբը գրանցել է ռեկորդային շահույթ՝ 113 միլիոն ֆունտ ստերլինգ բոլոր հարկերի վճարումից հետո, հաղորդում է BBC-ն։ Երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլի» շահույթը կազմել է 106 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Տոտենհեմի» եկամուտը 310 միլիոն ֆունտ ստերլինգից հասել է 380 միլիոնի։

«Տոտենհեմը» անցած մրցաշրջանում վճարել 147 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր աշխատավարձ, ինչը 100 միլիոնով քիչ է «Արսենալի» վճարած ընդհանուր աշխատավարձից եւ երկու անգամ քիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» վճարածից։

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Մանչինին՝ Իտալիայի լավագույն մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Գրիզմանը կազմել է իր երազանքների թիմը’